Բաժիններ՝

«Լիվերպուլն» արտակարգ հանդիպում է անցկացրել Սլոթի ապագան քննարկելու համար. Sky

«Լիվերպուլը» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթիից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո արտակարգ հանդիպում է անցկացրել՝ գլխավոր մարզիչ Արնե Սլոթի ապագան քննարկելու համար, հաղորդում է Sky Sports-ը։

«Լիվերպուլը» պետք է որակավորվի Չեմպիոնների լիգայի համար, հակառակ դեպքում Արնե Սլոթը կկորցնի իր աշխատանքը։ Շաբաթ օրը՝ ապրիլի 4-ին, «Լիվերպուլը» կրեց մրցաշրջանի 15-րդ պարտությունը։

Սլոթը «Լիվերպուլի» ղեկը ստանձնել է 2024 թվականին և թիմի հետ նվաճել է 2024/25 մրցաշրջանի Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը։

«Լիվերպուլը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակի հինգերորդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 49 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930