«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ:
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրելու մասին պայմանավորվածությունները չկատարելու համար։
Մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրեց՝ այս պահին ձերբակալված անձինք չկան։
Նշենք, որ ԲՀԿ–ի նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է»,-նշված է հաղորդագրությունում:
Դպրոցի նախկին ուսուցիչներից մեկը՝ պատմաբան Հայկ Փայտյանը «Հրապարակին» պատմեց, որ տնօրեն Քարմիլե Առաքելյանը չորս տարի աշխատելուց հետո ընտանիքի հետ միասին արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նրա փոխարեն տնօրենի ԺՊ է նշանակվել նույն դպրոցի փոխտնօրեն
Դեսպանությունից նշել են, որ հեռախոսազրույցի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Ժամանակին հայի անունը բարձր պահած Արթուր Աբրահամի պարագայում նույն վիճակն է։ Հանուն ինչ-որ շինթույլտվության՝ նա ուրացել է մինչև իսկ սեփական անունը։
Թբիլիսիի բնակարաններից մեկում 24-ամյա աղջկա դի է հայտնաբերվել։ Տարածված տեղեկության համաձայն՝ աղջիկն ուսանելու նպատակով Թբիլիսի էր տեղափոխվել Մառնեուլիի շրջանի Վերին Սարալ (Զեմո Սարալի) գյուղից։
Ներքին գործերի նախարարությունից «Մթավարի» հեռուստաընկերությանը հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով` ինքնասպանության հասցնել։
Մանրամասները դեռևս անհայտ են։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ
Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածներ արդեն արյունահոսում են՝ Ջերմուկ, Վերին Շորժա, Ներքին Հանդ, Տիգրանաշեն, Վերին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու։
Սկզբունքորեն շատ կանխատեսելի էր, որ Թուրքիայից հետո այս իշխանական խմբին ընտրություններում ուղղակի կաջակցի նաև Ադրբեջանը
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հետ նրա ձեռքսեղմումը, կենտրոնի հիմնարկեքի արարողությանը մասնակցելը լրիվ ընդունելի է, նա ընդամենը մարզիկ է, Ազգային հերոս չէ, նա Հայ ժողովրդի Իսահակյան,
Չնայած դրան, իրանական կողմից բանակցություններին մասնակցելու վերաբերյալ որևէ հաստատում առայժմ չկա, թեև Պակիստանում հավանական են համարում վաղվա ընթացքում իրանական պատվիրակության ժամանումը։
Երթևեկության մասնակիցներին հորդորում ենք Հ.Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ երթևեկթությունը շարունակելու համար նշված
Նարիման Մակարաշվիլին, որը հանրությանը հայտնի է որպես վանական Նիկոլոզ Նարիման, մահացած է հայտնաբերվել Թբիլիսիի Փոնիճալայի իր բնակարանում:
Երևանում Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է, այս մասին իրազեկող հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Մենք շարունակում ենք ուշադիր հետևել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է վերսկսել փոխգործակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ, որի հետ կապերը կասեցվել էին․ ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ իրականացվող «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում այսօր վկայականներ են հանձնվել ֆրանսերենի ուսուցիչների 24 վերապատրաստողների։ Կողմերը կարևորել են ծրագրի դերակատարությունը Հայաստանում ֆրանսերենի ուսուցման ընդլայնման, մասնագիտական կարողությունների զարգացման և ֆրանկոֆոն միջավայրի ամրապնդման գործում։
Մերձավոր Արևելքում ճգնաժամը չի շրջանցի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տարածաշրջանը. ինչպես հայտնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։
Հայաստանի ծանրամարտի ու բռնցքամարտի ֆեդերացիաները ցավակցական ուղերձներ են հղել։
Դրան զուգահեռ Հայաստանում, որը դեռևս տարածաշրջանում «խաղաղ ատոմ» ունեցող միակ երկիրն է, փաստացի հարցականի տակ է դրված այդ ռազմավարական, էքզիստենցիալ նշանակության ոլորտի ապագան։
Վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի տարածքում անկլավների թեման փոքր-ինչ հետին պլան է մղվել, սակայն կասկած չկա՝ հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո սահմանային սահմանազատման թեման անպայման կվերադառնա արդիական օրակարգ։ Այսպես, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը հրապարակում է հարևանների օգտին տարածքային զիջումների հավանական սցենարը՝ սկսած Տիգրանաշենի (Քյարքի) անկլավի շուտափույթ հանձնումից, «որը կկտրի Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհը՝ կտրելով Սյունիքը հյուսիսից»։
Ադրբեջանն իր խիստ բողոքն է հայտնել Բելգիային և Նիդեռլանդներին՝ ապրիլի 16-ին այդ երկրների խորհրդարանների ընդունած հակաադրբեջանական փաստաթղթերի առնչությամբ, որն, ըստ ԱԳՆ-ի, անդրադառնում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 21-22-ին Անկարայում կլինի՝ հանդիպումներ ունենալու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Հաքան Ֆիդանի և պաշտպանության նախարար, գեներալ Յաշար Գյուլերի հետ, գրում է Turkiye Today-ը։
Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը: Այս մասին Ստամբուլում Միջխորհրդարանական միության նիստի ընթացքում Թուրքիայի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հաղորդում է Agos-ը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։
Արևմտյան երկրները պետք է զգուշանան Ռուսաստանի «Իսկանդեր-Կ» հրթիռներից, գրում է Military Watch ամսագիրը։