Պարսից ծոցի ճգնաժամը «չի շրջանցի» Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները․ Լավրով

Մերձավոր Արևելքում ճգնաժամը չի շրջանցի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տարածաշրջանը. ինչպես հայտնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ուշադրություն է հրավիրել Աֆղանստանի շուրջ անկայունությանը, որտեղ «դժվար պայքար է ընթանում ինչպես ահաբեկչության, այնպես էլ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ», և այս ամենը պահանջում է լրացուցիչ ուշադրություն։

«Սակայն Պարսից ծոցի ճգնաժամը, որն առաջացել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված ագրեսիայի, Լիբանանում զուգահեռաբար սրվող պատերազմի, Սիրիայի դեմ այդ պետությունը մասնատելու ևս մի փորձի ուղղված ռազմական գործողությունների և, իհարկե, լիակատար լճացման հետևանքով, որը սրում է պաղեստինցի ժողովրդի ողբերգությունը թե՛ Գազայում, թե՛ Արևմտյան ափին, նվազեցնում է պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունները։ Իսկ Իսրայելը պաշտոնական հայտարարություններ է անում, թե երբեք նման պետություն չի լինի, այլ կլինի Իսրայել պետություն՝ ընդլայնված սահմաններով։ Սա մեր տարածաշրջանի կողքով չի անցնի», – նշել է Լավրովը։

Նա հավելել է, որ Պարսից ծոցի ճգնաժամը հետևանքներ կունենա նաև Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար։ Այս տարածաշրջանները փոխկապակցված են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930