Ինչու՞ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը Փաշինյանի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսևորում․ Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Ինչու՞ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ՀՀ վարչապետի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսևորում։ Աբրահամը երբեք Հայաստանի դրոշի ներքո որևէ Եվրոպայի, աշխարհի առաջնություն, Օլիմպիական խաղեր չի հաղթել, մեդալակիր չի դարձել, իմ հիշելով՝ որոշ ժամանակ ՀՀ բռնցքամարտի հավաքականի կազմում եղել է, սակայն երևելի հաջողություն չի ունեցել, գերազանցապես պարտվել է։ Նա այլ երկրի պրոֆեսիոնալ, կոմերցիոն ռինգում է իր հաջողությունները գրանցել, փող է աշխատել, որը բոլորովին այլ բան է, ինչ խոսք՝ նաև հային ճանաչում է բերել։

Իսկ հիմա ապիկար իշխանության ձեռքով, նրա անունով մարզահամալիրի կառուցմամբ նա հավասարեցվում է Ալբերտ Ազարյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր Ալեքսանյանին և հայրենիքի դրոշը Օլիմպիական, աշխարհի հարթակներում վեր ծածանած, ՀՀ հիմնի ներքո բոլոր ազգերին ոտքի հանած մեր լեգենդար մարզիկներին։ Աբրահամն իհարկե կարող է «գլուխը կորցնել» դրանից։

Հ.Գ.

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հետ նրա ձեռքսեղմումը, կենտրոնի հիմնարկեքի արարողությանը մասնակցելը լրիվ ընդունելի է, նա ընդամենը մարզիկ է, Ազգային հերոս չէ, նա Հայ ժողովրդի Իսահակյան, Թումանյան, Սևակ կամ Շիրազ չէ։ Անհասկանալին պարզապես նրա քաղաքական վարքագիծն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930