Նախ ինձ հրավիրելով Ավանի թաղապետարանի մոտ, ապա տեղեկացնելով, որ գիտի իմ հեռախոսահամարը, նա անդադար սպառնում էր հաշվեհարդար տեսնել իմ եւ ընտանիքիս նկատմամբ։ Իմ հորդորին, զանգել եւ արտահայտվել, նա ակնարկեց, որ իմ դեմ հարձակում են իրականացնելու կամ հարձակում է իրականացնելու հենց իմ բնակության վայրում, շենքի մուտքում։ Այս ամենից հետո նա ինձ արգելափակեց։
Երևանյան ցուցահանդեսը նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը:
RAC1-ի լրագրող Ջերար Ռոմերոն ասում է, որ «Բարսելոնան» մերժել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի հետ պայմանագիրը:
Հուլյան օրացույցով Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրը հանճարեղ կոմպոզիտորի «Մագնիֆիկատը» երկար դադարից հետո առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում:
Գեներալի ուսադիրներ կրող անձը իրականում հայտարարեց, որ եկել է կատարելու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները՝ անկախ նրանից, թե դրա համար երկիրը, ազգը ինչ գին կվճարեն։
Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
Ստեղծվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ բոլորն ընդգրկված են, բացի միջազգային իրավունքի որևէ մասնագետից …
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ երկիրը դուրս է եկել Եվրոպայի Խորհրդի ընդունած միջազգային համաձայնագրից, որն առավել հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ։ Այն ստորագրվել էր 2011 թվականի մայիսի 11-ին Ստամբուլ քաղաքում, որտեղից էլ ստացել էր այդ անվանումը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հումորային տարբերակով ցուցադրել է իր վերաբերմունքը կարանտինային միջոցառումների նկատմամբ, գրում է vesti.ru-ն:
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես անդրադառնում է սառնարանային կցորդիչների վերաբերյալ քննարկումներին:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել
Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, կուսակցության փոխնախագահներ Դավիթ Կարապետյանին և Էդուարդ Տերտերյանին:
Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակչի հրկիզման դեպքի առթիվ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Հավանաբար սա ռեկորդ է ու առաջին դեպքն աշխարհում, քանի որ սովորաբար կա՛մ գիտական աստիճանը շնորհելուց հետո են ի հայտ գալիս արտագրության փաստերը, կա՛մ էլ բացահայտվում են այդ փաստերն ու գիտական աստիճանը չի շնորհվում։ Ու եթե անցած տարի տեսել էինք, որ առաջին տեսակի հետ մեր հասարակությունը հաշտ ապրում է, ապա երկրորդ տեսակի նորմալ լինելը նոր է ապացուցվում։ Ու հա, մի քանի օր առաջ վերաբացվեց այն մասնագիտական խորհուրդը, որում տեղի էին ունեցել այդ և արտագրություններով հեղեղված այլ ատենախոսության պաշտպանությունները։ Բացվեց նույն խորհրդի նախագահով, առանց անցյալի որևէ գնահատականի։
Իրավապահ մարմինների քսան աշխատակիցներ են վնասվածքներ ստացել Բրիստոլում՝ Անգլիայի հարավ – արեւմուտքում, տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով: Մարտի 22-ին այդ մասին հայտնել է քաղաքային ոստիկանության պետ Էնդի Մարշը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հետաքրքիր է, թե աշխարհաքաղաքական այս զարգացումների պայմաններում, բացի օրենքը շրջանցելու ճանապարհով նույն մարդուն երկրորդ անգամ Գլխավոր շտաբի պետ վերանշանակելուց, ուրիշ ինչ քայլեր են ձեռնարկում և գործողությունների ինչպիսի ծրագիր են մշակում հայկական իշխանությունները, կամ, ավելի ճիշտ, արդյո՞ք մտածում և մշակում են, թե էլի ճակատագրական պահին տակավին մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, կամ հարևան Ռուսաստանն ու եվրոպանները…»։
Գառնիկ Իսագուլյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները:
Մարտի 22-ի երեկոյան ժամերին, 23-ի գիշերը և երեկոյան, 24-25-ը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրատվամիջոցը տեղեկատվությունը կիսատ է հրապարակել, որևէ մեկը, որևէ պահանջ ինձ չի ներկայացրել: Սուքիասյանի հետ հանդիպումը կայացել է, ինչպես նաև մի շարք այլ անձանց հետ: Սուքիասյանը ներկայացրել է ներքաղաքական հարցերի շուրջ իր տեսակետը, ես՝ իմ:
Նունե Ներսիսյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, թե Հայաստանն Արցախից հանում է իր ռազմական ստորաբաժանումները և այլևս զորակոչիկներ չի ուղարկելու Արցախ։
Մարտի 22-ին, ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում տղամարդու դի է նկատվել։
Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։
Մարտի 20-ին, ժամը 14.00-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արցախի Մարտունի քաղաքում այրված դիակի հայտնաբերման դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ: