Բրիստոլաում 20 ոստիկաններ վնասվածքներ են ստացել անկարգությունների ընթացքում
Իրավապահ մարմինների քսան աշխատակիցներ են վնասվածքներ ստացել Բրիստոլում՝ Անգլիայի հարավ – արեւմուտքում, տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով: Մարտի 22-ին այդ մասին հայտնել է քաղաքային ոստիկանության պետ Էնդի Մարշը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ոստիկաններից մեկի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, եւս մեկ աշխատակից հոսպիտալացվել է պնեւմոտորաքսի կասկածանքով: «Մարդիկ հարձակումներ էին գործում ոստկանության աշխատակիցների վրա, հրկիզում ծառայական ավտոմոբիլներ, կոտում ապակիներ: Նրանք եկել էին, որպեսզի կռվի բռնվեին ոստիկանության հետ: Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ իրավիճակը հանգստացնելու, ամբոխին ցրելու համար: Սակայն, դժբախտաբար, բողոքի ակցիան վերաճեց բռնության ակտերի»,- նշել է Մարշը: Նա հավելել է, որ այս պահին անկարգությունների հետքերով ձերբակալված է յոթ մարդ:
Մարտի 21-ին ցերեկը շուրջ 3 հազար մարդ է մասնակցել Բրիստոլում կայացած խաղաղ ցույցին այն օինագծի դեմ, որն այլ բաների թվում ընդլայնում է ոստիկանների իրավունքները փողոցային ակցիաները ցրելիս: Մութը վրա հասնելուն պես շուրջ 500 բողոքավորներ գնացել են դեպի ոստիկանական տեղամաս եւ սկսել հարձակվել կարգի պահապանների վրա: Անկարգություններ հրահրողները կոտրել են շենքի լուսամուտները եւ հրկիզել ոստիկանական ֆուգոն: Իրավապահ մարմինների աշխատակիցների վրա են նետել պայթակներ եւ ծանր առարկաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: