Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքական և հանրային առանձին շրջանակներում սկսվեց ընտրական ցուցակների անցողիկ համարներում ընդգրկվելու մրցավազքը: Եվ ուշադրությունից դուրս մնացին մի շարք առանցքային հարցեր, որոնք շատ կարևոր են հետագա սցենարների համար.
Դիմում ենք ձեզ՝ ահազանգելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և նույն թվականի նոյեմբերի 10-ին ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ պայմանավորվածությունից հետո Արցախի՝ ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությանն սպառնացող ահագնացող վտանգի մասին:
Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի արտգործնախարարությունների ղեկավարները մարտի 23-ին հանդես են եկել այն պատժամիջոցների պաշտպանությամբ, որոնք մարտի 22-ին Մեծ Բրիտանիան, Եվրամիության երկրները, Կանադան եւ ԱՄՆ-ը սահմանել են Չինաստանի պաշտոնյաների եւ մեկ կազմակարպության նկատմամբ, որոնք մասնակից են մարդու իրավունքների՝ իրենց վերագրվող խախտումներին։
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի։
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի երկու շարքային պայմանագրային զինծառայողների հետ միջդիրքային տարածքում մարտի 21-ին կապն ընդհատվել էր, եղանակային ծանր պայմաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նրանք հայտնաբերվել էին մարտի 22-ին:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ կարևոր է Հայոց ցեղասպանության հարցում ճանաչել պատմությունը:
«45 միլիոն դրամ Գագիկ Ծառուկյանն ու խմբակցությունը պարգևավճար են ստացել. տեսե՞լ եք՝ խոսեն դրա մասին». Սիսակ Գաբրիելյան:
Հանրապետությունում այս տարվա մարտն աչքի է ընկնում եղանակային պայմաններրի բավական մեծ փոփոխություններով: Ականտես ենք լինում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումների ու անկումների:
Մարտի 22-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
«Նպատակը մյուս գործընկերներին հետ քննարկե՞լն է, որ դրան կո՞ղմ կամ դե՞մ քվեարկեն»:
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
ՍԴ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիմումները. ՈՒՂԻՂ:
Մարտի 23-ին ժամը 07:08-ին Ադրբեջանի Ղազախ կայարանից 41 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է minval.az-ը։
Արկադի Խաչատրյանն առաջարկում է երկարաձգել իր ղեկավարած Քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը 6 ամսով:
Հայաստանում մարտի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 801 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 185 020-ի:
Ինչո՞ւ է «Իմ քայլը» ԼՀԿ-ի ներկայացրած նախագիծն արել իրենով՝ ԼՀԿ-ինը նախապես մերժելով:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի և նրան ենթակա աշխատակիցների կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքեր բացահայտելու մասին:
««Մենք որոշել ենք ցրել ԱԺ-ն». Արարատ Միրզոյա՛ն, այս ի՞նչ որոշում եք կայացրել. իրավունք ունե՞իք». Գևորգ Պետրոսյան:
Մարտի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին և ընկել ձորակը. 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 21-ամյա ուղևոր Արտյոմ Մադոյանը մահացել է:
«Մենք բոլորս որոշել ենք, որ այս խորհրդարանը պետք է ցրվի». Սիսակ Գաբրիելյան:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մարտի 22-ին Մարտին Ուոլշին հաստատել է երկրի աշխատանքի նախարարի պաշտոնում:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով:
Առնվազն 10 մարդ է զոհվել Կոլորադոյի նահանգում սուպերմարկետում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Մարտի 22-ին համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Բոուլդեր քաղաքի ոստիկանական վարչության Twitter-ում։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնում զինառայողների վերաբերյալ, որոնց հետ կապը մարտի 21-ին կորել էր խիստ ձնաբքի պայմաններում N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է և առաջին մարզումն է անցկացրել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Մարտի 18-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները։