Բաժիններ՝

Իռլանդիայի ԱԳՆ-ն պահանջել է ԵՄ-ի արագ պատասխանը Ryana

Եվրամիության ղեկավարության անվճռականությունը Մինսկում իռլանդական Ryanair լոուքոսթերի ինքնաթիռի հարկադրական վայրէջքի կապակցությամբ սխալ ազդակ կտա Բելառուսի իշխանություններին՝ նրանց համոզելով անպատժելիության մեջ: Այդ մասին RTE հեռուստառադիոընկերությանը հայտարարել է Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քոուվենին։

«Եթե այս դեպքում ԵՄ-ն անվճռականություն կամ թուլություն դրսեւորի, դա Բելառուսում որոշումներ ընդունող մարդկանց մոտ կհաստատի այն միտքը, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել»,-ասել է նա:-Այնպես որ ես կարծում եմ, որ պատասխանը պետք է հստակ ու կոշտ լինի, եւ այն պետք է տեղի ունենա արագ»:

Նա միջադեպը գնահատել է որպես պետության կողմից հովանավորվող օդահենություն: Նա հավելել է, որ Բելառուսի իշխանությունները չունեն դեմոկրատական լեգիտիմություն: Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Անատոլի Գլազը հայտարարել է այս ինքնաթիռի հետ կապված միջադեպի միանգամայն թափանցիկ ստուգումը երաշխավորելու, ցանկացած փորձագետների ընդունելու եւ բոլոր նյութերը ցույց տալու պատրաստակամության մասին: Նա նաեւ նշել է տեղի ունեցածի դիտավորյալ քաղաքականացումը եւ «ոչնչով չհաստատված մեղադրանքների» առաջադրումը:

Մայիսի 23-ին Ryanair-ի ինքնաթիռը, որն Աթենքից թռչում էր Վիլնյուս, Մինսկում հարկադրաբար վայրէջք է կատարել ականապատման մասին հաղորդագրությունից հետո: Վայրէջքից հետո ձերբակալվել է ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասեւիչը՝ NEXTA պորտալի նախկին գլխավոր խմբագիրը եւ «Բելառուս» տելեգրամ-ալիքի խմբագիրը: Երկու ռեսուրսները Բելառուսում հայտարարվել են ծայրահեղական, իսկ Պրոտասեւիչին հայտարարվել էր միջպետական հետախուզում: Ինքնաթիռում ռումբեր չեն գտել, եւ ստուգումից հետո այն Մինսկից թռել է Վիլնյուս, բայց առանց վեց ուղեւորների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս