Բաժիններ՝

Ճապոնիայում հայտարարել են չինական նավերի՝ տարածքային ջրեր մտնելու մասին

Ճապոնիայի անվտանգության ծառայությունը ծովում գրանցել է չորս չինական նավերի հայտնվելը Սենկակու կղզու շրջանի տարածքային ջրերում: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:

«Մայիսի 24-ի երեկոյան չինական չորս նավեր մուտք են գործել Սենկակու կղզու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) մերձակայքի տարածքային ջրեր, որոնց հավակնում է Չինաստանը: Դրանցից երկուսը փորձել են ճապոնական ձկնորսական նավին մոտենալ որսի ժամանակ: Ծառայությունը նշում է, որ դա տարեսկզբից չինական նավերի՝ թվով 18-րդ հայտնվելն է տարածքային ջրերում: Չինական նավերից մեկի վրա նկատվել է ավտոմատ հրանոթ: Սենկակու կղզին (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) տարածքային վեճի առարկա է Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ: Ճապոնիան պնդում է, որ դրանք գրավել է 1895 թվականից, Պեկինում հիշեցնում են, որ 1783 եւ 1785 թվականների ճապոնական քարտեզների վրա Դյաոյույդաոն (Սենկակո) նշված է եղել որպես Չինաստանի տարածք:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզին գտնվել է ԱՄՆ-ի վերահսկողության տակ եւ Ճապոնիային է հանձնվել 1972 թվականին: Տայվանում եւ մայրցամաքային Չինաստանում այն կարծիքին են, որ Ճապոնիան այն պահում է անօրինականորեն: Տոկիոն կարծում է, որ Տայվանը եւ Չինաստանը սկսել են կղզու նկատմամբ հավակնություններ ունենալ 1970-ական թվականներից, երբ պարզվել, որ այդ ջրատարածքը հարուստ է օգտակար հանածոներով: Տարածքային վեճն էլ ավելի է սրվել այն բանից հետո, երբ 2012 թվականին Ճապոնիայի կառավարությունը ճապոնացի մասնավոր սեփականատերից գնել է Սենկակուի (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) հինգ կղզեխմբից երեքը՝ այդպիսով ընդգծելով դրանց պետական կարգավիճակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս