Բաժիններ՝

1995 թվականից ի վեր «Արսենալն» առաջին անգամ չի խաղա եվրոպական մրցաշարերում

Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Արսենալը» հաղթեց «Բրայթոնին» (2։0), բայց մրցաշրջանի ավարտին չկարողացավ դուրս գալ եվրագավաթային գոտի։

1995/96 մրցաշրջանից ի վեր լոնդոնյան ակումբն առաջին անգամ չի խաղա ՈւԵՖԱ-ի մրցաշարերում: 1994/95 մրցաշրջանում «Արսենալն» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում գրավեց 12-րդ տեղը:

Այս մրցաշրջանում «զինագործները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում են:

Միկել Արտետայի թիմը հնարավորություն ուներ մտնելու Կոնֆերենցիայի լիգա: Դա տեղի կունենար, եթե «Տոտենհեմը» միավորներ կորցներ «Լեսթերի» դեմ խաղում, բայց «Տոտենհեմը» հաղթեց 4։2 հաշվով:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31