Հայտնի են նոր մանրամասներ Զարիֆի՝ Հայաստան այցի վերաբերյալ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի Հանրապետություն կժամանի մայիսի 26-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ:
Այցի մասին հայտնի է դարձել մայիսի 24-ի առավոտյան: Զարիֆը մայիսի 25-ին կայցելի նաև Բաքու: