Բաժիններ՝

ՀՀ-ում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտերկրից

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտերկրից: Եթե ծնողներն այս փուլում գտնվում են Հայաստանից դուրս ու ցանկանում են երեխային դպրոցում գրանցել հայտագրման փուլի մեկնարկին, ապա այդ հնարավորությունը նրանց տրվում է:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ մայիսի 24-ից թե երեխաների տվյալների ստուգման, թե հայտագրման կայքերը հասանելի կլինեն նաև այլ երկրներում:

«Եթե դրսում եք, կարող եք ձեր տվյալները փոխանցել Հայաստանում գտնվող ձեր ծանոթին, և նա ստուգի երեխայի տվյալները: Դրանից բացի, այսօրվանից կայքերը հասանելի կլինեն դրսում գտնվող ծնողների համար: Կարող են և տվյալները ստուգել, և հայտագրել սահմանված ժամկետներում: Թեպետ այստեղ մի բան կցանկանայի ընդգծել ու դիմել արտերկրում գտնվող ծնողներին: Եթե վստահ չեք, որ մինչև սեպտեմբեր կգաք Հայաստան, ապա խնդրում եմ, մի հայտագրեք երեխաներին, որովհետև հետո մեծ խնդիրներ է առաջացնում դպրոցի տնօրենի համար: Տնօրենը չգիտի ինչ անել այդ տվյալների հետ, հրամանագրել երեխային առաջին դասարան, չհրամանագրել»,- ասաց Արտակ Պողոսյանը:

Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց ու երեխաների անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր ունի: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ Հայտագրման պրոցեսը բաց է ամբողջ ուսումնական տարվա համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս