Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները Չինաստանի դեսպանին վերագրել էին արտահայտություններ, որոնք նա չէր արել: Ինչպես և ակնկալվում էր, չինական կողմի հերքումը չուշացավ:
Թուրքիայում 2002 թվականից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ամբողջ երկրում կստանար մոտ 25 տոկոս ձայն, եթե համընդհանուր ընտրություններ անցկացվեին նախորդ ամիս: Այս մասին են վկայում Եվրասիայի հանրային հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման տվյալները, որոնք ներկայացրել է ընդդիմադիր Turkish Minute թերթը:
Հուլիսի 1-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին. 24-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թուրքիան չի պատրաստվում Հայաստանին ընդառաջ զիջումների գնալ։ Ընդհակառակը. տեսնելով, որ Հայաստանի կապիտուլիանտ իշխանությունը պատրաստակամ է կատարել ցանկացած պահանջ, առաջադրում է նորերը՝ թյուրքական միջանցքից մինչև Կարսի պայմանագրի ճանաչում։
Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը:
Հունիսի 30-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 35-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 11.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում ավտովթարի հետևանքով:
Այնուհետև, 2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 12-ի սահմաններում, մշակույթի կենտրոնի տնօրենը նույն կազմակերպության թանգարանի դիմաց հանդիպելով գրադարանավարին և տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է մասնակցել Գորիս քաղաքում տեղի ունեցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը, խոչընդոտել է նրան մասնակցել նշված կուսակցության հանրահավաքին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված շուրջօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը։
Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է ևս երկու մարզիկով:
Հայաստանում լիցենզավորման դաշտ են բերվում նախադպրոցական ծառայությունները, այդ թվում՝ զարգացման կենտրոնները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։
«Մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք» թեմայով քննարկում․ ՈՒՂԻՂ։
Հունիսի 27-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար էին բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտան» ընկել էր ձորակը. «Տոյոտայի» 48-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նախկինները կառուցել են մի շարք փոքր ջրամբարներ և տասնյակ կիլոմետրերով մայր ջրանցքներ են հիմնանորոգել: Ժամանակին Համաշխարհային բանկը՝ Հայաստանում ջրանցքների կապիտալ վերանորոգման ծրագիրը ճանաչեց լավագույնը աշխարհում:
Արթուր Վանեցյանը դիմում է ներկայացրել՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի կազմից դուրս գալու մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպությունը։
ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցուցակում։ Սա առաջին դեպքն է, երբ այդ ցուցակում ներառվում է ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացել են Աֆղանստանի Բագրամ քաղաքի (Փարվանի նահանգ) ավիացիոն բազայից:
Շատ հարցերում, Հյուսիսային Կորեան Նիկոլի ԿԺԴՀ-ի համեմատ նորմալ երկիր է, որովհետև մի ամբողջ աշխարհ հախից չի կարողանում գալ։ Կիմ Իր Սենի ժառանգների ԿԺԴՀ-ն, չի վաճառվում և չի դավաճանվում, ունի արտաքին բարեկամներ, սեփական երկիրն ու նրա տարածքները պահելու կամք, ունի ինստիտուվիոնալ կարգ և հնարավորություններ՝ որին նույնիսկ իր թշնամիներն են հարգանքով վերաբերում։
Հունիսի 28-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդվել էր Յանինա Զապլավայի և դստեր` Կարոլինա Զապլավայի անհայտ կորելու մասին:
Արցախում հուլիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 339-ի:
Ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում։
Աֆղանստանի իշխանությունների եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ բանակցություններն ընթանում են դանդաղ եւ էական արդյունքներ չեն բերում:
Սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքից:
2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են քառորդ եզրափակչի հանդիպումները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր:
Հուլիսի 2-ին, ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Սամվել Առաքելյանի դիակը:
«Այսօր լրանում է ընտրության մասնակցած քաղաքական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու եւ ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել, որոնք ներկայացնելու են ՍԴ-ին։
Հուլիսի 1-ին, ժամը 17:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։