Հուլիսի 3-ին, ժամը 10:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում քամու հետևանքով ծառն ընկել է 2-րդ փողոցի տներից մեկի և մոտակայքում կայանած ավտոմեքենաների վրա։
Հայաստանի բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում սկսել է նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումներին։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցը:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն:
Միջերկրական ծովով Լիբիայից Իտալիա անցնել ցանկացող փախստականների նավը Թունիսի ափերի մոտ խորտակվել է, ինչի հետևանքով առնվազն 43 մարդ է մահացել:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի պետական տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները:
Ուկրաինայի հետ Բելառուսի պետական սահմանի վերահսկողությունն ուժեղացվում է:
Կատարվում է քննություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի գծանշման աշխատանքների պատճառով, ժամանակավորապես փակ է։
Հուլիսի 3-8-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«ՍԴ–ի ներկայիս կազմը ապօրինի զավակ է․․․»․ Արմեն Աշոտյան
Նշված վայրում կատարված զննությամբ՝ առվի մեջ հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել է «Հայանտառ» ՊՈԱԿ անտառապահներից մեկը:
Վրաստանի Տկիբուլի քաղաքի ածխահանքի հանքափորները հուլիսի 3-ին հրաժարվել են դուրս գալ աշխատանքի՝ պահանջելով ավելացնել աշխատավարձը 300 վրացական լարիով (շուրջ 98 ԱՄՆ դոլար):
Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին մեկուկես միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար: Փաստաթուղթը երեկ ներկայացվել է Բրյուսելում` առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում:
Չինաստանը չի հանդուրժի արտաքին միջամտություն իր ներքին գործերին:
«Վերջին ընտրությունները դժոխքի հերթական շրջան են լինելու Հայաստանի և Արցախի համար»․ Արմեն Աշոտյան
«Ռազմագերիների խնդիրն այս իշխանությունների համար մոռացված խնդիր է»․ Արմեն Աշոտյան
Իրանը հերքել է Միացյալ Նահանգների կողմից հնչեցված մեղադրանքներն այն մասին, թե պաշտոնական Թեհրանն աջակցել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերի վրա հարձակումներին:
Գյումրու «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք:
Վատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել է Արցախի պատերազմի հետևանքներն ու մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
Եղանակային բարդ պայմանների պատճառով այդ գիշեր մինչև 5 ժամով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։
Արցախում հուլիսի 2-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀԱՊԿ քարտուղարն անդրադառնալով մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժմանը, հայտարարել է, թե «պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։
Արմեն Աշոտյանը՝ արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին՝ ՈւՂԻՂ:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 12 հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի:
2018-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, Նիկոլը ստացել է ավելի քան 70 տոկոս ձայն՝ ընտրողների 48,5 տոկոսի մասնակցությամբ: Արդյունքում, նրա քաղաքական ուժը խորհրդարանում ստացավ մանդատների ոչ միայն 3/5, այլեւ 2/3 -ը:
Սևծովյան նավատորմի ռազմածովային ավիացիան Հարավային ռազմական օկրուգի հետ ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել Սև ծովի վրա:
Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ Հայաստանի սահմաններով թմրանյութերի ապօրինի հոսքը կանխելու ուղղությամբ:
Ճապոնիայում օրեր շարունակ չդադարող անձրևների հետևանքով գրանցված սողանքները երկու մարդու կյանք են խլել: