Ողբերգական ավտովթար Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ կան զոհեր
Հուլիսի 1-ին, ժամը 17:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ո․, ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մ գլորվել ձորը․ վարորդը և ուղևորը (Ռ․ Ո․, ծնված 1959 թ․) տեղում մահացել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, դիերն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։