ՍԴ դիմելու վերջնաժամկետն այսօր է. «Պատիվ ունեմ»-ի հայցը կներկայացնի Դավիթ Հարությունյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է ընտրության մասնակցած քաղաքական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու եւ ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել, որոնք ներկայացնելու են ՍԴ-ին։ Բայց որոշել են ՍԴ դիմել ոչ թե մեկ միասնական հայցով, այլ՝ առանձին-առանձին։ Երեկ «Հայաստան» դաշինքն արդեն ներկայացրել է դիմումը ՍԴ։

«Պատիվ ունեմ» դաշինքը կդիմի այսօր։ Դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը հարցին՝ քննարկվե՞լ է «Հայաստան» դաշինքի հետ մեկ միասնական հայցով դիմելու հարցը, ասաց․ «Չի քննարկվել, որովհետեւ տեխնիկապես դրանք առանձին դիմումներ են, մեկ միասնական դիմումի մեխանիզմ մեզ հայտնի չէ»։

Դաշինքների հայտնաբերած խախտումներն էլ են տարբեր։ «Սահմանադրական դատարանը դրանք կմիացնի եւ միասին կքննի, թե առանձին՝ արդեն տեխնիկայի հարց է»,- ասաց Հակոբյանը։ ՍԴ դատաքննության ժամանակ իրենց հայցը, հավանաբար, կներկայացնի Դավիթ Հարությունյանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031