ԱՄՆ-ում առնվազն 150 մարդ դարձել է 400-ից ավելի միջադեպերի հետ կապված հրաձգության զոհ անցած երկարատեւ հանգստյան օրերին, երբ ամերիկացիները նշել են Անկախության օրը (հուլիսի 4-ին):
Թուրքիայում առաջին անգամ արձանագրել են կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամով վարակման երեք դեպք, հուլիսի 6-ին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Լ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»:
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները:
Ֆլորիդայում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստ»-ին, այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լավին Կավան:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ամբողջ աշխարհում հայկական ծիրանափողն ու երաժշտությունը հանրահռչակած, մեր երկրի պատիվը տարիներ շարունակ տարբեր երաժշտական հարթակներում բարձր պահած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին ոլորտի ներկայացուցիչները կենսուրախ և հետաքրքիր անհատ են համարում, նշում, որ նրա կորուստը անդառնալի է հայ ժողովրդի համար:
Հուլիսի 5-ին, ժամը 00.50-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում օդանավի կործանման կապակցությամբ:
Ղրղզստանը բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպան Սադըք Դողանին՝ կապված Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդիի առևանգման, ապա կալանավորման հետ: Դեսպանը խորհրդակցությունների նպատակով հրավիրվել էր Ղրղզստանի ԱԳՆ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Չինաստանի կոմունիստական կուսակցության և Համաշխարհային քաղաքական կուսակցությունների գագաթնաժողովին:
Ըստ օրենքի՝ ընդդիմությունը պետք է ունենա ԱԺ փոխնախագահ, դա սահմանադրական փոփոխություններով ամրագրված պահանջ է․ ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդունելի է որ նա լինի ԱԺ փոխնախագահ «ազգադավ իշխանության» պարագայում։
Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդոտել են ցորենի հավաքը:
Որևէ սոցիալական հարցումով իրենք չեն ունեցել 30 տոկոսից ավելի աջակիցներ, իրենց ամբողջ ընտրարշավի ընթացքում հանրահավաքները տեղի են ունեցել վարչական ռեսուրսի բիրտ կիրառմամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հուլիսի 6-ին 14՛:20-ին (Երեւանի ժամանակով 15:20-ին) 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռումինիայի Վրանչա սեյսմիկ գոտում՝ երկրի հարավ – արեւելքի Բուզեուի գավառում:
Ջիվան Գասպարյանը մեծագույն երաժիշտներից է, ով հայկական կատարողական արվեստը եւ մասնավորապես` ժողովրդական փողային գործիքները բարձրացրեց նոր մակարդակի՝ նրանց հաղորդելով համաշխարհային հնչեղություն եւ ճանաչում։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:
Այն շահառուները, ովքեր պայմանագիր չեն կնքել ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի հետ և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց կենսաթոշակը կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարող կազմակերպության վերաբերյալ կարող են այցելել www.online.ssa.am կայք։ Վճարող կազմակերպությունն իրենց փոխարեն ընտրվել է ինքնաշխատ համակարգի միջոցով, տեղեկացնում են միասնական սոցիալական ծառայությունից:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ նորկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, թե կապ չունի՝ ո՛ր կուսակցության անդամ են, եթե իշխանությունների թելադրանքը չեն կատարել, կանչում են համայնքի ղեկավարներին և պահանջում, որ հարժարական տան։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը՝ Հակոբ Անդրեասյանի գլխավորությամբ։
Հուլիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ռուսական Ria Novosti-ին՝ հղում անելով Կրեմլին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը:
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հուլիսի 5-ի երեկոյան ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանի սահմանային պարեկը 5 անհայտ անձի կողմից Իրանից երկրի պետական սահմանի խախտման դեպք է գրանցել:
Հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։
Հետաքննությունը դիտարկում է Կամչատկայում Ան-26 մարդատար ինքնաթիռի աղետի երեք վարկած, որոնց թվում եղանակային պայմանները եւ անձնակազմի սխալը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 6-ին կազմակերպվել է քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով:
Ադրբեջանի իշխանությունները, խախտելով ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը, հերթական կեղծ դատավարությունն են սկսում՝ այս անգամ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ: