ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը օրենքի պահանջ է․ Իշխան Սաղաթելյան

Ըստ օրենքի՝ ընդդիմությունը պետք է ունենա ԱԺ փոխնախագահ, դա սահմանադրական փոփոխություններով ամրագրված պահանջ է․ ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդունելի է որ նա լինի ԱԺ փոխնախագահ «ազգադավ իշխանության» պարագայում։

«Դա օրենքի պահանջ է, այդ հնարավորությունները ևս պետք է օգտագործի ընդդիմությունը իր պահանջներն առաջ տանելու համար, այդ թվում և 3 հանձնաժողովների նախագահներ ունենալը, որոնք, ըստ օրենքի, բաժին են ընկնելու ընդդիմությանը։ Դա մենք չենք դիտարկելու ինչ-որ մեկին պաշտոնի բերելու փորձ, այլ ևս մեկ հնարավորություն մեր պայքարին լրացուցիչ ուժ տալու համար։ Դա օրենքով ամրագրված պահանջ է»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի որևէ համագործակցության, կուլիսային պայմանավորվածության այս իշխանության և խորհրդարանական խմբակցության հետ չեն գնալու, դա պարզապես բացառում են։

Տեսանյութեր

Լրահոս