
4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռումինիայում

Հուլիսի 6-ին 14՛:20-ին (Երեւանի ժամանակով 15:20-ին) 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռումինիայի Վրանչա սեյսմիկ գոտում՝ երկրի հարավ – արեւելքի Բուզեուի գավառում: Այդ մասին հայտնել է Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը:
Միջին ուժգնության ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 133 կիլոմետր խորության վրա: Զոհերի եւ ավերածությոնների մասին հաղորդումներ չեն ստացվել:
Ռումինիան բարձր սեյսմիկ ակտիվությամբ երկիր է, այստեղ ստորգետնյա ցնցումներ են պատահում կանոնավորապես: Ամենաուժգին երկրաշարժը 2020 թվականին՝ 5,2 մագնիտուդով, տեղի է ունեցել հունվարի 31-ին Վրանչայի գավառում 121 կիլոմետր խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: