Պուտինն ու Փաշինյանը ծրագրում են դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԼՂ վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը

Հուլիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ռուսական Ria Novosti-ին՝ հղում անելով Կրեմլին:

Ըստ տեղեկության, Պուտինն ու Փաշինյանը ծրագրում են դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը: Ռուսական լրատվամիջոցի համաձայն, Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են Արցախում մարտական գործողություններից տուժած շրջանների ազգաբնակչությանն աջակցության, տարածաշրջանում կապերի վերականգնման հարցեր:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031