Բաժիններ՝

Թուրքական հետախուզությունը Ղրղզստանում առևանգել է գյուլենական շարժման ներկայացուցչին

Ղրղզստանը բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպան Սադըք Դողանին՝ կապված Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդիի առևանգման, ապա կալանավորման հետ: Դեսպանը խորհրդակցությունների նպատակով հրավիրվել էր Ղրղզստանի ԱԳՆ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ինանդին ըստ թուրքական կողմի՝ համարվում էր Միջին Ասիայում գյուլենական շարժման ղեկավարը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց։

Ինանդիի կալանավորման լուրը հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երեկ կայացած անվտանգության խորհրդի նիստից հետո։

Ղրղզստանում բողոքի ակցիաներ են սկսվել տեղի ունեցածի կապակցությամբ։ Նույնիսկ Ինանդիի հարազատները մեղադրել են երկրի իշխանություններին անգործունեության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031