
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակության ընդլայնմանն ու բազմակողմանի համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: