Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:38-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:38-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանել է որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում հուլիսի 7-ին տարածված տեղեկատվությունն առ այն, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը:
Լիբանանի Կեսերվան լեռնային շրջանում՝ մայրաքաղաք Բեյրութից հյուսիս ընկած հատվածում փոքր ուսումնական ինքնաթիռ է ընկել: Ինչպես փոխանցում է Reuters-ը, օդանավում եղել է 3 մարդ: Նախնական տվյալներով՝ երկու ուղևորն ու օդաչուն զոհվել են:
Տաջիկստանին անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, սակայն Աֆղանստանի հետ սահմանին պաշտպանություն իրականացնելու համար ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա: Այդ մասին RT-ին տված հարցազրույցում նշել է ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:
Կոլումբիայի կենտրոնական հատվածում գտնվող Վիլյավիսենսիո քաղաքի օդանավակայանից Douglas DC-3 տրանսպորտային ինքնաթիռը թռիչք կատարելուց քիչ անց կորել է ռադարների էկրաններից: Այդ մասին հաղորդում է երկրի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը:
Բացահայտվել է Մեծ Մանթաշ համայնքում կատարված բնակարանային գողությունը:
Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը պաշտոնապես ներկայացվել է որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:
Կայացել է Eternity-2021 խորագիրը կրող զորավարժությունների անցկացման նախապատրաստմանը նվիրված առաջին նիստը:
Բանակից զորացրվեց լավագույն սպաներից մեկը, փոխարինող միշտ լինում է, բայց Խաչատուրովը մնում է Խաչատուրով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պաշտոնից ազատմանը:
Հուլիսի 8-ին, ժամը 11։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
«Այսօր ՀՀ Նախագահի հրամանագրով (իրականում վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ) գեներալ Գրիգորի Խաչատուրովը ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Ցավոք, հունիսի 20-ին կայացած «ընտրություններից» հետո սա դարձել էր անխուսափելի, և այս նույնն է սպառնում բոլոր այն հրամանատարներին, որոնք քաջություն են ունեցել երբևէ հակադրվել այսօրվա վարչապետի պաշտոնակատարի կողմից իրականացվող պարտվողական քաղաքականությանը։
Արցախի Հանրապետության իշխանությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, իսկ այժմ քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանին պարգեւատրել է Արիության մեդալով:
Թուրքական ռազմական ինքնաթիռները Լեհաստանի ռազմաօդային ուժերի հետ միասին համագործակցելու նպատակով տեղակայվել են այս Լեհաստանի Մալբորք ավիաբազայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չի գտնվում։ Նրա գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում։ Այս մասին հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Առինջ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 7-ին հանդիպել է «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշին: Կողմերը զրուցել են երկու երկրների մշակութային ամուր կապերի մասին և ընդգծել կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ ազգային ֆիլմերի ցուցադրության, համատեղ ֆիլմարտադրության, փառատոններին մասնակցության և այլ աշխատանքների կազմակերպման համատեքստում: Այս մասին հաղորդարություն է զետեղվել Իրանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն առավել ճանաչելի դարձնելու, նրան հանրահռչակելու նպատակով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Բաբաջանյանը՝ Երևանում» համերգային նախագիծը՝ նվիրված կոմպոզիտորի 100-ամյակին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի «Երկու պետության սկզբունքով»։ Այդ մասին նա հայտնել է Ստրասբուրգում ընթացող ժողովի ժամանակ, որը տեղի է ունենում Սլովենիայի նախագահությամբ։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ոգեկոչել են հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակը:
Հուլիսի 8-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
Գերմանաբնակ թուրք լրագրող Էրք Աջարերը, ով հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով, 3 հոգու կողմից հարձակման է ենթարկվել Բեռլինում գտնվող իր տան բակում: Այս մասին նա հուլիսի 7-ին գրառում է կատարել Twitter-ում և դրան կից հրապարակել լուսանկար, որտեղ երևում են նրա ստացած վնասվածքները: Լրագրողը հոսպիտալացվել է:
Մի տարի առաջ ես երջանիկ մարդ էի։
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:
Ներկայումս Ադրբեջանը, արմատապես փոխելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունը Հարավային Կովկասում, «հետևում է ռազմավարական ուղղվածությանը, որն ուղղված է համագործակցությանը, խաղաղությանը և տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբով անվտանգության կայուն համակարգի ստեղծմանը»:
Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
«Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փորձեմ ներկայացնել մի քանի փաստ, որոնք ի ցույց են դնում ՀՀ իշխանությունների և ադրբեջանցիների արդեն օրինաչափ դարձած համընթաց գործողությունները՝ անելով մի քանի կարևոր հարցադրումներ ու հետևությունները թողնելով ընթերցողի տրամաբանության հույսին։
ՀՀ սահմանադրական դատարանում 4 քաղաքական ուժերի դիմումերի հիման վրա 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կմասնակցեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և անդամ Նունե Հովհաննիսյանը: