
Պատահար Սեբաստիայի փողոցում

Հուլիսի 8-ին, ժամը 11։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 26 շենքի դիմաց բախվել են «Opel Vectra» (վարորդ` Ս. Մ․, ծնված 1964 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Կ․-ին (ծնված 1972 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն։