
Բանակից զորացրվեց լավագույն սպաներից մեկը, Խաչատուրովը մնում է Խաչատուրով. Մովսես Հակոբյան․ tert.am

Բանակից զորացրվեց լավագույն սպաներից մեկը, փոխարինող միշտ լինում է, բայց Խաչատուրովը մնում է Խաչատուրով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պաշտոնից ազատմանը:
«Չեմ ուզում մեկնաբանել թե ինչով է պայմանավորված ազատումը, բայց կրկնում եմ՝ նա լավագույն սպաներից էր, ունի անցած ճանապարհ»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: