Բաժիններ՝

Բեռլինում հարձակվել է ենթարկվել գերմանաբնակ թուրք ընդդիմադիր լրագրող

Գերմանաբնակ թուրք լրագրող Էրք Աջարերը, ով հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով, 3 հոգու կողմից հարձակման է ենթարկվել Բեռլինում գտնվող իր տան բակում: Այս մասին նա հուլիսի 7-ին գրառում է կատարել Twitter-ում և դրան կից հրապարակել լուսանկար, որտեղ երևում են նրա ստացած վնասվածքները: Լրագրողը հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական «BirGün» թերթի թղթփակից Աջարերն իր հրապարակած տեսանյութում հայտնել է, որ իր վրա դանակով և բռունցքներով հարձակված անձինք եղել են թուրքեր, բայց անուններ և դեպքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, քանի որ Գերմանիայի իրավապահ մարմինների պահանջել են նման բնույթի հրապարակումներ և գրառումներ չանել:

«Այս ամենն ապացույցն է այն բանի, որ ինչ ասում և գրում ենք այս իսլամիստ և ֆաշիստ AKP-MHP (իշխող և ազգայնամոլական կուսակցություններ Թուրքիայում) իշխանության դեմ, ճիշտ է»,-գրել է Աջարերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031