ԵԽ-ն դեմ է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի «Երկու պետության սկզբունքով»

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի «Երկու պետության սկզբունքով»։ Այդ մասին նա հայտնել է Ստրասբուրգում ընթացող ժողովի ժամանակ, որը տեղի է ունենում Սլովենիայի նախագահությամբ։

Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 20-ին այցելելու է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետություն։

Նա նշել է, որ ԵՄ-ում շատ ուշադիր հետևելու են այցի ընթացքին և կտրականապես մերժելու են ցանկացած առաջարկ երկու պետություն ստեղծելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031