
Լիբանանում ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 3 մարդ

Լիբանանի Կեսերվան լեռնային շրջանում՝ մայրաքաղաք Բեյրութից հյուսիս ընկած հատվածում փոքր ուսումնական ինքնաթիռ է ընկել: Ինչպես փոխանցում է Reuters-ը, օդանավում եղել է 3 մարդ: Նախնական տվյալներով՝ երկու ուղևորն ու օդաչուն զոհվել են:
Խոսքը Cessna 172 տեսակի օդանավի մասին է, որը պատկանում է Open Sky Aviation ավիաընկերությանը: Այն օդ է բարձրացել Բեյրութի օդակայանից տեղի ժամանակով 13:30-ին և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում:
Կործանման վայրին մոտակայքում գտնվող ականատեսներից մեկը նշել է, որ եղանակը մառախլապատ է եղել: Ինքնաթիռի անկման ձայնը լսելով՝ իրենք մոտեցել են դեպքի վայրին և հայտնաբերել մարդկանց մարմինները: