
Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող չորս F-16 կործանիչ կաջակցի Լեհաստանի օդային տարածքի պաշտպանությանը

Թուրքական ռազմական ինքնաթիռները Լեհաստանի ռազմաօդային ուժերի հետ միասին համագործակցելու նպատակով տեղակայվել են այս Լեհաստանի Մալբորք ավիաբազայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական F-16 կործանիչները 80 հոգանոց օժանդակ անձնակազմով օդ են բարձրանալու ՆԱՏՕ-ի օդային տարածքի մշտական պարեկության առաքելության շրջանակներում։
Մինչ թուրքական ռազմական ինքնաթիռները կհսկեն Լեհաստանի օդային տարածքը, ԱՄՆ-ի չորս F-15 կործանիչ պատրաստվում է աջակցել Իսլանդիայի օդային տարածքի պաշտպանությանը։
ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և Թուրքիային ՆԱՏՕ-ի օդային պարեկային առաքելություններում ունեցած իրենց ներդրման համար։
ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական ինքնաթիռները 2020 թվականի ընթացքում Եվրոպայի տարբեր մասերում ավելի քան 400 անգամ օդ են բարձրացրել դաշնակից պետությունների տարածքներին մոտեցող «անհայտ» ինքնաթիռների մուտքը կանխելու նպատակով։ Այդ ինքնաթիռների մեծ մասը եղել է Ռուսաստանից։