Մոնիկա Բելուչին և Թիմ Բերթոնը սիրավեպը հաստատելուց հետո առաջին անգամ միասին կարմիր գորգին են հայտնվել
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին և կինոռեժիսոր Թիմ Բերթոնն առաջին անգամ միասին կարմիր գորգին են հայտնվել այն բանից հետո, երբ հաստատել են իրենց սիրավեպի մասին տեղեկությունը:
Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, 59-ամյա Բելուչին և 65-ամյա Բերթոնը մասնակցել են Հռոմի 18-րդ կինոփառատոնի շրջանակում Diabolik Chi Sei-ի պրեմիերային:
Հայտնի է, որ նրանք ամիսներ շարունակ գաղտնի էին հանդիպում իրենց սիրավեպը, բայց Բելուչին հունիսին Elle France-ին տված հարցազրույցում ի վերջո հաստատել էր ամեն ինչ:
«Ինչ կարող եմ ասել… Նախևառաջ ուրախ եմ, որ հանդիպեցի այդ մարդուն: Սա այն հանդիպումներից է, որ կյանքում հազվադեպ է պատահում… Ես ճանաչում եմ այս մարդուն, սիրում եմ նրան», – պատմել էր նա։