Բաժիններ՝

«Ո՞ւմ կընտրեմ՝ Մեսսիի՞ն, թե՞ Մարադոնային․ ո՛չ մեկին, ո՛չ մյուսին, ես կընտրեմ երրորդին…»․ Հռոմի Պապ

Հարցին, թե ո՞ւմ է համարում բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ, ըստ tert.am-ի՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատասխանել է.

«Ո՞ւմ կընտրեմ՝ Մեսսիի՞ն, թե՞ Մարադոնային: Ո՛չ մեկին, ո՛չ մյուսին։ Ես կընտրեմ երրորդին՝ Պելեին։

Մարադոնան հիանալի մարդ էր, բայց նա ձախողվեց: Խեղճ տղան հայտնվեց իրեն շոյող ու չօգնող մարդկանց շրջապատում։

Մեսսին շատ կոռեկտ է, ջենթլմեն, բայց ամենամեծը Պելեն է։ Ես նրան հանդիպեցի ինքնաթիռում, երբ Բուենոս Այրեսում էի, նա շատ մարդասեր էր թվում»,- Պապի խոսքերն է մեջբերում AS-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս