Մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը
Վիեննայում 85 տարեկան հասակում մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և TOP 09 կուսակցության պատվավոր նախագահ Կարել Շվարցենբերգը: Նրա քաղաքական զինակից Միրոսլավ Կալոուսեկը լուրը հաստատել է X սոցիալական ցանցում: Վերջին օրերին Շվարցենբերգը գտնվել է Վիեննայի հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է 420on.cz-ն։
«Նա իմ կյանքի ամենակարևոր և բարի մարդկանցից մեկն էր։ Թող նա հանգչի խաղաղությամբ, Չեխիան պետք է հավերժ երախտապարտ լինի նրան այն ամենի համար, ինչ նա անշահախնդիր արել է նրա համար»,- եզրափակել է Կալոուսեկը։
Առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը Հայաստան է այցելել 2008 և 2013 թվականներին: