Սա դիկտատուրա է, ոչ թե ժողովրդավարություն. Forza Italia կուսակցության անդամը՝ ի աջակցություն Մալյանի
«Forza Italia» կուսակցության անդամ Ալֆրեդո Վելիարդին Հայաստան է ժամանել և իր աջակցությունն է հայտնում հասարակական գործիչ Նարեկ Մալյանին։
Նա դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իր ընկերներից տեղեկացել է դատավարության մասին և ցանկացել անձամբ ներկա լինել՝ հաջակցություն Նարեկ Մալյանի։
Իտալացի քաղաքական գործիչը չի պատկերացնում, որ Հայաստանի նման երկրում որևէ մեկին կարող են ֆեյսբուքում կառավարության հասցեին գրառում անելու համար կալանավորել։ Ասում է՝ Եվրոպական մշակույթին և արժեքներին նման երևույթները դեմ են։
«Չեմ կարող պատկերացնել, որ սա տեղի է ունեցել Հայաստանում։ Եվրոպան պատրաստ է Հայաստանին իր գիրկն ընդունել իր արժեհամակարգով, բայց ոչ այս պայմաններում։
Սա դիկտատուրա է և ոչ թե ժողովրդավարություն, ուստի, խնդրում և պահանջում եմ ազատ արձակել Նարեկ Մալյանին»,- կոչ հնչեցրեց նա։