Կալլասը կարող է դառնալ ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ՝ Բորելի փոխարեն. Politico

Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կարող է դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելի փոխարեն, գրում է Politico-ն։

«Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմնա Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում, Ռոբերտա Մեցոլան՝ Եվրախորհրդարանի նախագահ, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիքսենը կդառնա Եվրոպական խորհրդի նոր նախագահը, իսկ Կայա Կալլասը կստանձնի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչը՝ Խոսեպ Բորելի փոխարեն»,- ասված է հաղորդագրությունում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Կալլասի նշանակման հարցում կարևոր դեր կարող է խաղալ այն, որ ներկայումս ԵՄ-ի ամենաբարձր պաշտոններում չկան Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչներ։ Ուկրաինայի հակամարտության լույսի ներքո՝ Արևելյան Եվրոպայի երկրները կարծում են, որ տարածաշրջանը պետք է որոշ առաջատար դիրքեր ստանա ԵՄ-ում, նշում է Politico-ն։

Եվրախորհրդարանի ընտրությունները ԵՄ բոլոր երկրներում կանցկացվեն 2024 թվականի հունիսի 6-ից 9-ը։ Եվրահանձնաժողովի նոր կազմը աշխատանքը կսկսի նոյեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս