Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել արհեստական բանականության ոլորտում զարգացումների համար լրացուցիչ ֆինանսավորման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլի հրապարակած հրահանգներին:
ՌԴ կառավարությանն ուղղված փաստաթղթում ասվում է. «Արհեստական բանականության ոլորտում բեկումնային լուծումների համար դաշնային բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման առաջարկներ ներկայացրեք՝ գեներատիվ արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և զարգացման համար…»
Նախագահը նաև հանձնարարել է նախարարների կաբինետին վերլուծել գործատուների կարիքները՝ նոր հմտություններ և կարողություններ ունեցող աշխատողների առումով և այս վերլուծության արդյունքների հիման վրա ապահովել մասնագիտական չափորոշիչների և դաշնային պետական կրթական չափորոշիչների փոփոխություններ: