Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ

Թուրքական բանկերը սկսել են հրաժարվել ռուսական բանկերի հետ համագործակցությունից: Պատճառը Մոսկվայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ ռուսական Komersant-ի՝ իրավիճակն ավելի է բարդացել 2023 թվականի ամռանը, երբ դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել երկրորդական պատժամիջոցների մասին այն օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում:

Նշյալ ցուցակում նաև կան թուրքական և չինական ընկերություններ։

Թուրքական բանկերը դադարեցրել են վճարումների գործընթացը։ Գործին միջամտել է Թուրքիայի առևտրի նախարարությունը։Ըստ աղբյուրի՝ հրամանագիրը թույլատրում է Վաշինգտոնին օտարերկրյա բանկերն անջատել ամերիկյան ֆինանսական համակարգից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031