Ալիևն ԱՄՆ նոր դեսպանի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Իլհամ Ալիևը ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ–ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել տնտեսական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությանը:

ԱՄՆ դեսպանը նաև շնորհավորել է Ալիևին COP29 համաժողովն այս տարի Ադրբեջանում անցկացվելու առիթով:

Հիշեցնենք, որ երկկողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանը պաշտպանել է Ադրբեջանի թեկնածությունը ՄԱԿ–ի կլիմայի հարցերով 29–րդ խորհրդաժողովի (COP) անցկացման համար, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի թեկնածությունը Արևելյան Եվրոպայի խմբի կլիմայի հարցերով խորհրդաժողովի բյուրոյին անդամակցելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031