Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Օմիկրոնով հիվանդ մարդն ամենից վարակիչ է առաջին 3 օրը, չէ՞ որ հենց այդ օրերին է վիրուսային բեռբնածությունն ամենաբարձրը։ Բայց որոշ պացիենտներ կարող են վարակիչ լինել նաեւ 10 օր։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 419 միլիոն 683 հազար 838: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Փետրվարի լույս 17-ի գիշերը, ժամը 5-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման ենթարկեցին տաքսու վարորդի՝ Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչ։
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դատի է տվել իր նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին, նրան մեղադրելով համատեղ գինեգործական տնտեսությունը ռուսաստանցի ձեռնարկատիրոջը գաղտնի վաճառելու մեջ:
Փետրվարի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևանի Հալաբյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերել ու Աշտարակի բաժին բերման են ենթարկել Լեռնարոտ գյուղի 29-ամյա մի բնակչի:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը M1A2 SEPv3 տարբերակի 250 Abrams տանկ Լեհաստանին վաճառելու համաձայնություն է տվել: Այդ մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: «Շատ կարեւոր նորություն է Լեհաստանի անվտանգության համար:
Կաթը բացել ջրով (70% կաթ, 30% ջուր հարաբերակցությամբ), ավելացնել վարսակի փաթիլները և եփել 7 րոպե։ Այնուհետև ավելացնել աղը, շաքարավազը և կարագը:
Գազան հարուստ է հնություններով, որոնք կարևոր առևտրային կետ են եղել բազմաթիվ քաղաքակրթությունների համար:
Sonantic ընկերության բրիտանացի գիտնականները ներկայացրել են եզակի արհեստական ինտելեկտ, որը կարող է ֆլիրտ անել և արտահայտել իր զգացմունքները։ Այդ մասին գրում է Medium-ը։
Հիշեցնենք, որ Oragir.news-ն արդեն գրել էր, որ մոտ 1 մլն դոլար էլ տրամադրվել էր պատգամավոր Էդգար Հակոբյանի կնոջ՝ Անժելիկա Շապովալովայի ՊՈԱԿ-ին, որն էլ զբաղվում է կառավարական «դաչաների» սպասարկմամբ։ Եվս 1 մլն դոլար վարչապետի աշխատակազմը, որպես գրանտ, տվել էր «Սպասարկում» ՊՈԱԿ-ին՝ վարչապետի աշխատակազմին կից շենքերի «սպասարկման» համար։
Գիտնականներ Անդրաս Մատեն և Օլեգ Պիհուրկոն՝ Ուորվիքի համալսարանից, և Ջոնաթան Նոելը՝ Վիկտորիայի համալսարանից, լուծել են «շրջանակը քառակուսու մեջ դնելու» հնագույն խնդիրը, որը հորինել է հույն մաթեմատիկոս Անաքսագորասը մ.թ.ա. մոտ 450 թվականին։ Այս մասին գրում է Quantamagazine-ը։
Տևական ժամանակ թանկանալուց հետո վերջին օրերին ձվի գինն իջել է։ Գների նվազումը, անշուշտ, լավ է սպառողների համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ արդեն 2 տարուց ավելի է, ինչ նրանք բարձր գին են վճարում դրա համար։
Իմունիտետը որոշելու համար թեստ-համակարգը կորոնավիրուսի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութից հետո արդեն մշակվել ու գրանցվել է, իմունիտետը կորոշվի ոչ միայն արյան անալիզով, այլեւ քթից վերցված քսուքով:
Ամերիկահայ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները կներկայացվեն «Musical Armenia» երաժշտական շարքի ամենամյա համերգին, որը տեղի կունենա մարտի 6-ին Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլում:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից փետրվարի 17-ին ժամը 20:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցից «Որովայնի առաջային պատի կտրած-ծակած արյունահոսող թափանցող վերք՝ մեծ ճարպոնի վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Դոնեցկի և Լուգանսկի փախստականներին միանվագ 10 հազար ռուբլի կվճարի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) և 212-րդ (Սպառողներին խաբելը) հոդվածների մեղադրանքով: Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ:
Որքա՞ն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափը եւ կարո՞ղ է պաշտպանել օմիկրոնով վարակվելուց: Իսրայելցի մասնագետների նոր հետազոտությունը, որը հրապարակվել է medRxiv-ում, փորձել է պատասխանել այս հարցերին։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը այցելել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել են «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Փետրվարի 14-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում է, որ Աշտարակ քաղաքում իր բեռնատարից գողություն են կատարել: Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը:
Նշվում է, որ հայտարարությանը կնախորդի Բայդենի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի դաշնակից երկրների ղեկավարների հետ, որը նույնպես նվիրված կլինի Ուկրաինայի խնդրին:
Հունաստանը Ռուսաստանին առաջարկել է վերականգնել չարտերային ավիահաղորդակցությունը երկրների միջեւ: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարության ղեկավար Նիկոս Դենդիասը՝ հանդես գալով ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքների շուրջ կայացած ճեպազրույցրում:
Զգոնության կոչը բացարձակապես չի վերաբերվում ՀՀ իշխանություններին: Այն վերաբերվում է մեր ռազմական և անվտանգային համակարգերում իրենց ծառայությունը իրականացնող սպաներին և մասնագետներին, ովքեր պատվով շարունակում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը
Փետրվարի 18-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տուն:
Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության կառավարության շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի փոխանցմամբ, Կառավարության շենքի մոտ ավտոկայանատեղիում ավտոմեքենա է պայթել։ Պայթյունը լսել է ամբողջ Դոնեցկ քաղաքը։ ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայրում են:
Մարտունու քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ կասկածյալը երեկոյան ժամը 21-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում բացակայել էր հարսանյաց սրահից, գնացել էր Արծվանիստ ու գողություն արել:
«Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների միության» ղեկավար Նաիլ Օլփաքը, խոսել է Անկարայի՝ վերջին շրջանում տարբեր պետությունների հետ սկսած հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների մասին: Վերջինիս խոսքով՝ դրանք դրական արդյունքներ են արձանագրում նաև տնտեսական հարաբերություններում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։