Թումանյան փողոցում բախվել է 6 ավտոմեքենա, երկու մարդ հոսպիտալացվել է
ետրվարի 29-ին, ժամը 00:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Infiniti», «Nissan» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանած «Kia», «Nissan» և «Dodge» մակնիշների ավտոմեքենաներին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan», «Hyundai» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։