
«Հարևանների հետ պետք է խաղաղ ապրես. կենցաղում էլ է էդպես, կամ՝ տունդ պետք է փոխես». Վահագն Խաչատուրյան
Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Բաղդադի համալսարանում, պատասխանել հայ-իրաքյան հարաբերությունների, պաշտոնական այցի արդյունքների և տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ դասախոսների և ուսանողների բարձրացրած հարցերին:
Ուսանողներից մեկի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան, Խաչատուրյանն ասել է, թե հարևանների հետ պետք է խաղաղ ապրել, նույնը՝ նաև կենցաղում է, «հարևանների հետ պետք է խաղաղ ապրես, կամ՝ տունդ պետք է փոխես»։
«Ուժով, պատերազմով հարցեր չեն լուծվում։ Վստահ եմ՝ երկու կողմս էլ հասկանում ենք դա»,- հայտարարել է նա։