Արցախի հարցում բոլորս ենք մեղավոր, հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ. Վահագն Խաչատուրյան

Մենք իրատեսորեն չնայեցինք այն իրավիճակին, որում ապրում էինք 90-ական թվականների ավարտից հետո, Բաղդադի հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի թեմային՝ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Մենք չկարողացանք իրականացնել այն պոտենցիալը, որն ունենինք, ինչի արդյունքում կունենայինք հնարավորություն ունենալու այն, ինչի մասին երազել ենք։ Մենք կորցրեցինք այդ հնարավորությունը։ Ես երբևիցե գնահատական չեմ տալիս, մենք բոլորս ենք մեղավոր, հատկապես ՀՀ-ում ապրող քաղաքացիներս և հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ։

Մենք չկարողացանք իրատեսորեն գնահատել այն իրավիճակը, որում ապրում ենք, և այդ իրավիճակից ելնելով՝ փորձել մեր հարևանների հետ գտնել այնպիսի լուծում, որն արժանապատիվ պետք է լիներ և՛ Արցախի, և՛ Արցախում ապրող մեր հայրենակիցների համար։ Մենք միշտ գնահատականները տվել ենք մեր շահից ելնելով, այդպես ենք ցանկացել, դիմացի շահի հետ չենք ուզել առնչվել, բայց այդպես չի լինում, դա երկկողմանի ճանապարհի նման է»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս