
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների երկրորդ օրը

Բեռլինում փետրվարի 29-ին մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Համաձայն նախապես մեր կողմից հայտարարվածի, Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը:
Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ»,- հայտնել է խոսնակը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին։