Իրանցի հանճարեղ աղջիկ ութամյա Գոլսա Շամսիփուրը դարձել է աշխարհի լավագույն կոդավորողը «Scratch Junior» մրցույթում, որը ներածական ծրագրավորման լեզու է փոքր երեխաների համար։
Թուրքական մեդիա տիրույթում լայնորեն շրջանառվում է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես են մի խումբ աշակերտուհիներ անարգում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։
Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ՀՀ ԱԳՆ և ՄԱԿ հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստանի կողմից 2024թ.-ին կամավոր ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կայացած խորհրդակցություններին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ երկրի նախագահի թեկնածուներից ոչ մեկին գումար չի նվիրաբերում։ Ձեռնարկատերը համապատասխան գրառումը հրապարակել է X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան (TL), շարունակում է պահել դոլարի նկատմամբ արժեզրկման մեծ տեմպերը:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը փորձ է սկսում՝ կապված ճկուն աշխատանքային շաբաթվա անցնելու հետ: Այդ մասին հաղորդել է Կոպենհագենի քաղաքապետարանի տնտեսական վարչությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Թեհրանի միջազգային դատարանը բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի քաղաքացիների ներկայացրած հայցը և որոշում կայացրել առգրավել ամերիկյան նավթատար նավի բեռը։
Թուրքիայի կառավարությունը՝ բռնապետ ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, արգելել է 150 երկրներից ավելի քան 100 հազար օտարերկրացիների մուտքը, այդ թվում՝ լրագրողների և ակադեմիկոսների, միայն այն պատճառով, որ նրանք քննադատական տեսակետներ են արտահայտել կառավարության մասին։
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և ՀՀԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը, Բուխարեստում մասնակցում է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին։ Այդ մասին նրանք գրառում են կատարել, որում ասվում է։
Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։ 2023 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանից ՌԴ էր արտահանվել ավելի քան 11 մլն հատ ծաղիկ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից։
Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում Comex-ի բորսայում մարտի 6-ի երեկոյան ոսկու գինը գերազանցել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ հատելով տրոյական մեկ ունցիայի (31.1034768 գրամ) 2150 ԱՄՆ դոլարի սահմանը: Այդ հարթակի տվյալները՝ հայտնում է ТАСС-ը:
Անգամ հիմա էլ այս իշխանությունը պատրաստ է զիջել, ձևախեղել վազգենների կռվով, կյանքով ձևավորված տավուշյան սահմանը։ Ուրացման գագաթնակետը Պապիկյանի խոսքի ամփոփումն էր՝ տնկած սերմերի մասին։
Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի նկարները հայտնվել են երևանյան տրանսպորտի վրա և շրջում են քաղաքում:
Շվեդիան կարող է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ մինչև առաջիկա շաբաթվա վերջը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ ունեցած հանդիպումից հետո իր գործընկերոջ հետ միասին համատեղ մամուլի ասուլիս է տվել:
ԲԱՑԱՌԻԿ. Միհրան Պողոսյանը՝ կուսակցություն բացելու, կոկաինի գործի և անելիքների մասին
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը։
Իրանի նախագահն այցելել է Սիստան և Բելուջիստան նահանգի ջրհեղեղից տուժած շրջաններ
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը, պրոդուկտների ու ծառայությունների փոփոխություններին և նպաստելու են հաճախորդների ֆինանսական փորձառության շարունակական բարելավմանը:
Նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը` Սուրեն Պապիկյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին։
Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակարանում, ամառանոցում, նույնիսկ ավտոտնակում։
Մոլդովան և Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրեն հանրապետության նախագահ Մայա Սանդուի` Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում։ Այդ մասին հաղորդել է Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանն է փչացրել. Արմեն Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում դաժան սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանն ընդունել է բռնաբարության մեղադրանքը, բայց վստահեցնում է` սպանության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին, ըստ armeniasputnik.am-ի՝ Վրույր Բարսեղյանը նշեց դատական նիստի ժամանակ։