Էրդողանը Արևմուտքին և Նեթանյահուին մեղադրել է ցեղասպան գործողությունների մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ ունեցած հանդիպումից հետո իր գործընկերոջ հետ միասին համատեղ մամուլի ասուլիս է տվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ասուլիսի ընթացքում Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրել է Պաղեստինում ցեղասպանություն իրականացնելու, իսկ Արևմտյան պետություններին Իսրայելին աջակցելու մեջ:

«Ուղիղ 151 օր մենք ականատես ենք լինում վերջին հարյուրամյակի ամենամեծ բարբարոսություններից մեկին: Արևմտյան ուժերի անսահման աջակցությամբ էլ Նեթանյահուն և իր հանդուգն կառավարությունը Պաղեստինի ժողովրդի նկատմամբ բացահայտ ցեղասպանություն է իրականացնում»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել էր 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո, երբ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Իսրայելի ուղղությամբ:

Աբասի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ ավելի քան 120.000 պաղեստինցի է վիրավորվել և սպանվել:

Տեսանյութեր

Լրահոս