Նյու Յորքի Comex բորսայում ոսկու գինը գերազանցել է պատմական առավելագույն ցուցանիշը

Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում Comex-ի բորսայում մարտի 6-ի երեկոյան ոսկու գինը գերազանցել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ հատելով տրոյական մեկ ունցիայի (31.1034768 գրամ) 2150 ԱՄՆ դոլարի սահմանը: Այդ հարթակի տվյալները՝ հայտնում է ТАСС-ը:

Երևանի ժամանակով 18:34-ին թանկարժեք մետաղի մեկ ունցիայի գինը հասել է 2153.7 (+0,91%), իսկ 18:57-ին՝ արդեն 2155.1 դոլարի (+0,98%)։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ոսկու թանկացման առանցքային գործոններ են դարձել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության հնարավոր շրջադարձի վերաբերյալ սպասումները, ոսկու նկատմամբ տարբեր երկրների կենտրոնական բանկերի շարունակական պահանջարկը և աշխարհաքաղաքական լարվածությունը: Ենթադրվում է, որ ոսկու գինը կարող է շարունակել աճը և 2024 թվականի վերջում հասնել 2250-2350 դոլարի:

Տեսանյութեր

Լրահոս