Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել դոլարի և եվրոյի նկատմամբ

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան (TL), շարունակում է պահել դոլարի նկատմամբ արժեզրկման մեծ տեմպերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Եթե նախորդ շաբաթ 1 դոլարին համարժեք լիրան հասել էր ռեկորդային համարվող 31-ի՝ այժմ այն նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցել:

Մարտի 6-ի դրությամբ ազատ շուկայական առևտրում 1 դոլարը համարժեք է 31.91 լիրայի, սակայն թուրքական բանկերում և արտարժույթի փոխանակման կետերում (exchange) 1 դոլարի լիրայով վաճառքի գինը գերազանցում է 32-ը՝ հասնելով 32.50-ի:

Արժեզրկման տեմպերը պահպանվում են նաև եվրոպական արժույթի՝ եվրոյի նկատմամբ: Եվրոյից լիրա բոլոր գործարքները նույն օրվա դրությամբ հաշվվում են 34.40-ից 34.45-ի միջակայքում:

Այս պարագայում մասնագետների գնահատմամբ՝ Թուրքիան առաջիկայում նույնիսկ ի վիճակի չի լինելու մարել կարճաժամկետ արտաքին պարտքը, որը կազմում է 226 մլրդ դոլար:

Թուրքական մամուլում տեղի ունեցող գործընթացը հիմնականում մեկնաբանվում է «Խուճապահար հարձակում դոլարային արժույթում» ձևով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031