Խորհրդակցություններ են կայացել Հայաստանի կողմից 2024թ.-ին կամավոր ազգային զեկույց ներկայացնելու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ

Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ՀՀ ԱԳՆ և ՄԱԿ հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստանի կողմից 2024թ.-ին կամավոր ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կայացած խորհրդակցություններին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Բացմանը ելույթներով են հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիսթին Վայգանդը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով բոլոր շահագրգիռ գործընկերներին ակտիվ ներգրավման համար, ընդգծել է Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, զարգացման գործընկերների ջանքերի համադրման կարևորությունը:

Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկումներ են ունեցել Հայաստանի կողմից կամավոր ազգային զեկույցում ներկայացվելիք կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ գրանցված ձեռքբերումների և այդ գործընթացում ի հայտ եկած մարտահրավերների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս