Մեկ այլ հարցի, թե այս առաջարկները Հայաստանում էակապես քաղաքականացվում են՝ իշխանությունն, ընդդիմությունը օգտագործում են այս առաջարկները միմյանց թիրախավորելու համար, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս պնդեց, որ 2015-2016թթ․ ռուսական առաջարկներով ԼՂ-ն կորցրել էր տեսական ու պրակտիկ հնարավորությունը չլինել Ադրբեջանի կազմում, ճի՞շտ է արդյոք այս պնդումը, Ուորլիքը պատասխանել է, որ առաջին հերթին պետք է հասկանալ քաղաքական դինամիկան Հայաստանի ու Ադրբեջանի միջև մասնավորապես այդ շրջանում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը պետք է ներողություն խնդրի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ իր հայտարարությունների համար: Այս մասին Զախարովան խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրադրության քաղաքական կարգավորման համար դեռ ժամանակ կա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ու այդպես մինչև այսօր: Այնպես որ, բարգավաճող երկիր կառուցելու իմ առաջին տեսլականը ամուր գերատեսչություններ և կայացած ինստիտուտներ ունենալն է, արհեստավարժ մասնագետների պատրաստումը, ինչպես նաև տեղեկատվության, գիտելիքի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մեծացումը հասարակական կյանքում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Ալեսանդրո Սաֆինան ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք տենորներից մեկը, Սաֆինան դասվել է նաև աշխարհի ամենահայտնի տենորների շարքին:
Արքայազն Էնդրյուն, որը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդիներից մեկն է, մեղադրվում է անչափահասի բռնաբարելու մեջ եւ 12 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 16 միլիոն դոլար) կվճարի թագուհու ճնշմամբ արտադատարանային համաձայնության շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Mirror թերթը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության կարևոր գործընկերն է: Ինչպես փոխանցում է Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ: Հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Գազի մարտյան ֆյուչերսների գները Եվրոպայում 1000 խմ-ի դիմաց 1000 դոլարի փոխարեն, փետրվարի 15-ին իջել են՝ հասնելով գրեթե 800 դոլարի։ Րոպեներ առաջ այն իջել է 17%-ով, իսկ այժմ իջնում են ավելի քան 13%-ով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն վկայակոչելով՝ Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
«Մեր գործընկերների հետ սերտ համագործակցության շրջանակում նախագահ Բայդենն այսօր պաշտպանված կապի գծով խոսի Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ»,- հայտնել է նա:
Ակնհայտ թվացող այս ընտրությունը չափազանց դժվար է Նիկոլ Փաշինյանի համար՝ հաշվի առնելով քաղաքական հակառակորդների ու Հայաստանի շահերի նկատմամբ նրա ատելությունը և «խաղաղության դարաշրջանի» շուրջ մտասևեռումը։
Մեծ յոթնյակի (G7) երկրների առաջնորդները քննարկում են փետրվարի 24-ին Ուկրաինայի շուրջ առցանց քննարկումներ իրականացնելու հնարավորությունը: Այս մասին Kyodo լրատվական գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը:
Ադրբեջանական իշխանությունները շարունակում են Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային հուշարձանների, հայկական եկեղեցիների ոչնչացման գործընթացը՝ բացահայտ ստելով, թե եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են: Ադրբեջանի կառավարության կարծիքով` «հայերը հետքեր են թողել ադրբեջանական հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն», ու նույնիսկ պետական մակարդակով աշխատանքային խումբ են ստեղծել, որը, փաստորեն, կզբաղվի պատմությունը կեղծելով:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արման Թաթոյանը անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի սանձարձակ պահվածքին ու անհրաժեշտ պատասխան գործողություններին:
Հորդառատ անձրեւների պատճառով 23 մարդ է զոհվել Ռիո դե Ժանեյրոյի նահանգի Պետրոպոլիս քաղաքում: Այդ մասին հաղորդել է G1 նորությունների պորտալը։
Նա ընդգծել է, որ նախարարները ծրագրում են քննարկվել երկկողմ համագործակցության հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը` ք. Թբիլիսի):
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 15-ին այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր և մարտական հենակետեր:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Մինսկում կայացել է սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:
Արցախի դեմ տարվող բոլոր ծրագրերը հայոց պետականության ամրությունը սասանելու միտում ունեն: Վստահ ենք, որ Արցախի ժողովուրդը հավատարիմ կմնա անցած տասնամյակների որդեգրած սկզբունքներին և արժանապատվորեն կհակազդի հակառակորդի կողմից նախաձեռնած սադրանքներին ու ահաբեկչական գործողություններին:
Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց Եվրոպական Միության (ԵՄ) ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով։ Անդրադարձ է եղել նաև Թուրքիային։
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարային համակարգը մեկնարկել են #boomerangcashback համատեղ ակցիան Visa քարտապանների համար։ Բանկի հաճախորդները կկարողանան բոնուսային միավորներ կուտակել և փոխանակել դրանք cashback-ի հետ: Ակցիան գործում է մինչև 15.05.2022թ․
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի անդամ դառնալով, որևէ պետություն չի ստանձնում ՄԱԿ-ի անդամ այլ պետությունների նկատմամբ երբևէ տարածքային ամբողջականության հետ կապված, պետական սահմանները ճշգրտելուն ուղղված հարցեր չբարձրացնելու պարտավորություն:
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն:
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին որոշում է ստորագրել, որով իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղել է Սյունիքի մարզ:
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել աերոնավիգացիոն ծառայությունների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։