
Զինված ուժերի ղեկավար կազմի հետ օպերատիվ հավաքներ՝ ՊՆ-ում

Պաշտպանության նախարարությունում ընթանում են Զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։
Նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, զինված ուժերում ներդրված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև խոսել ԶՈւ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի մասին, այս մասին հայտնում են նախարարությունից։
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն էլ իր զեկույցում անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, »ընդգծել ղեկավար կազմի ամենօրյա ուշադրության կարևորությունը` ուսումնական փուլի լիարժեք կազմակերպման, մարտավարամասնագիտական դասերի և պարապմունքների պատշաճ իրականացման համար»։
Ըստ պաշտպանական գերատեսչության՝ զեկույցներից բացի, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։