Չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ատոմակայանի «վտանգավոր» լինելու հարց բարձրացնել, անվտանգային խնդիրներ չկան․ Ատոմակայանի տնօրեն

Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող AtomExpo-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մեծամորի ատոմակայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի է:

«Ես չեմ կարծում, որ Թուրքիան կարող է այդ հարցը բարձրացնել, մենք որպես շահագործող կազմակերպություն և ես որպես այդ կազմակերպության ղեկավար չենք կարող շահագործել վտանգ սպառնացող կայան։ Ես միանշանակ ձեզ կարող եմ ասել, որ ցանկացած միջոցառման ուղղությամբ, որը կարող է ինչ-որ տեղ ազդեցություն ունենալ անվտանգության վրա, քայլեր են կատարվում ամբողջ ծավալով և նույնիսկ ավելին։

Մեր կայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի վրա է, ու ՀՀ կառավարության կողմից հատկացվող միջոցները լիովին բավարար են եղել, նույնիսկ գերազանցել են այն չափորոշիչները` մոդեռնիզացնելու նաև այն անվտանգային համակարգերը, որոնք կան:

Մենք արդեն նոր տեխնոլոգիաների հետևից ենք գնում, որ ապահովենք մեր կայանի անվտանգությունը, անվտանգություն մեզ համար ամենակարևոր հանգամանքներից մեկն է։ Ոչ մի պետություն չի կարող մեզանից շատ մտածել մեր երկրի անվտանգության համար»,- ընդգծեց Ատոմակայանի տնօրենը:

Մարտիրոսյանը նշեց, որ նույնիսկ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարն է խոսել Մեծամորի ատոմակայանի անվտանգ լինելու մասին։

«Կարծում եմ՝ դա պետք է բավարար լիներ որոշ պետությունների փորձագետների համար, որոնք տարբեր կարծիքներ են հայտնում հայկական ատոմակայանի շահագործման՝ իբր խնդիրների վերաբերյալ, այդպիսի խնդիրներ չկան»,- ասաց Էդուարդ Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս